ԲՆԱԿԱՐԱՆ AA-19
Ներկայացված բնակարանի ինտերիերը մշակվել է դասականի և որոշ հատվածներում պորտուգալական ոճի համատեղմամբ:
Բնակարանի մի մասում՝ ընդհանուր սենյակում և նախամուտքում հատակը հարդարված է եփված կաղնու տախտակներով, իսկ ննջարաններում՝ միևնույն ծառատեսակի բնական տեսքով: Նախամուտքում ներկայացված է «գորգածածկույթ»՝ հավաքված պորտուգալական կերամիկական սալերով: Խոհանոցն իրականացված է կանաչավուն և դեղնավուն երանգների մեջ, ավանդական ոճի կահույքով: Վերջինիս մի հատվածը դուրս է գալիս խոհանոցային տարածքից և մտնում ճաշասենյակի գոտի՝ «կապելով» այդ գոտիները միմյանց հետ:
Ննջարանները ներկայացված են Անգլիական ռոմանտիզմի ոճով, իսկ աշխատանքային գոտին՝ խիստ, կոնտրաստային գույների օգտագործմամբ և ավանդական մոտեցմամբ:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2019
Մակերեսը՝ 148,8 քմ