Բնակարան AN-19
Բնակարանի հատակագծային լուծումը կազմակերպված է բաց տարածքների համատեղմամբ: Յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի շեշտված է դարչնագույն պատով: Ընդհանուր բնակարանում պահպանված է ավանդական ոճը և միայն խոհանոցում ավելի խիստ մոտեցում է ցուցաբերված՝ ընդհանուր պահարանների ճակատը թողնելով հարթ և միագույն մակերևույթ: Վերջինս դիտարկվում է որպես աշխատանքային գոտի, որտեղ առաջնայնությունը տրված է ֆունկցիոնալիզմին:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2019
Մակերեսը՝ 186,0քմ