Ճարտարապետություն/Շինարարություն/Հեղինակային հսկողություն

ԲՆԱԿԱՐԱՆ ES-20

Բնակարանը գտնվում է Օրբելի փողոցի վրա նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Ինտերիերը մշակվել է մոդեռն ոճով։ Բնակարանի հատակագծային լուծումը վերանայվել է և կազմակերպվել բաց տարածքների համատեղմամբ։ Հաշվի առնելով պատվիրատուի կենսակերպը և նախասիրությունները, շեշտադրումը եղել է պատերի ձայնամեկուսացման և հրակայունության վրա։ Բնակարանի գրեթե ամբողջ հատակը ծածկված է լամինատով, իսկ սպիտակ և լուսավոր բնակարանը կահավորվել է գունավոր կահույքով։

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2020

Մակերեսը՝ 98,0 քմ