«Կոկա-Կոլա այցելուների կենտրոն»
Կատարվել է <<Կոկա-Կոլա>> այցելուների կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներ։
Այս կենտրոնում այցելուներին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը, արտադրանքների պատրաստման գործընթացները և վայելել իրենց սիրելի ըմպելիքները։
Ընդունարանի, սրահի, սանհանգույցների և միջանցքի հատակները իրականացվել են բետոնե տեքստուրայով լցնովի էպօքսիդե նյութով։ Սրահի, ամֆիթատրոնի և թունելի հատակները իրականացվել են վինիլե ծածկույթով։ Ամֆիթատրոնի նստատեղերը իրականացվել են նրբատախտակներով։ Աստիճանավանդակը և բազրիքը կատարվել է մետաղյա դետալներով։
Նախագիծը կատարվել է <<Ստորակետ>> Ճարտարապետական Արվեստանոցի կողմից։
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Պատվիրատու՝ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ
Իրականացման տարեթիվը՝ 2019