Ճարտարապետություն

“ԱԼՖԱ ՖԱՐՄ” Դեղատուն

Դեղատան այս մասնաճյուղը գտնվում է Երևանի հետիոտնային  շարժման ամենաբանուկ տարածքում`Հյուսիսային պողոտայում, որը համարվում է բարձր դասի բրենդների փողոց։ Հաշվի առնելով գտնվելու վայրը և պատվիրատուի պահանջը՝ նոր շունչ հաղորդել դեղատների ցանցին, նորովի մոտեցում ցուցաբերվեց ընդհանուր տարածքին։

Վաճառքի գոտին պայմանականորեն բաժանված է երկու մասին։ Առաջին, մեծ գոտում ներկայացված են կոսմետիկայի բաժինը և երկրորդում՝ դեղատնային։ Առաջին սրահում հիմնական տեսականին ներկայացված է պատերին կից հատվածներում, իսկ ազատ տարածքում կղզյակների վրա։ Սրահի կենտրոնական հատվածում վաճառասեղանն է, որը վերևից պսակված է բրենդի լոգոն կրկնող լուսավորությամբ։ Արհեստական լուսավորությանը առանձնակի վերաբերմուք է հատկացված։ Հատուկ պայծառ լուսավորություն և չեզոք լույսի գույնն է ընտրվել, որպեսզի դրսից էլ այն հաճախորդին գրավվի։ Ինտերիերում օգտագործված են հիմնականում սպիտակ գույնը և կիսափայլուն մակերևույթը, որոնք էլ ավելի են անդրադարձնում և լուսավորում տարածքը։ Փոքր դետալներն ընդգծված են փիրուզագույնով։ Այն արտահայտում է բրենդի գույնը։

Եթե կոսմետիկայի բաժինը կիսակլոր և սահուն ձևերով է հարդարված, ապա դեղատան բաժինը պահված է ավելի հստակ, ուղղանկյուն ձևերով՝ նախապատվությունը տալով ֆունկցիային։

Վայրը՝ Հյուսիսային պողոտա, ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016
Մակերեսը՝ 84,7քմ
Պատվիրատու՝ Ալֆա Ֆարմ ԲԲԸ