ԲՆԱԿԱՐԱՆ AR-19
Բնակարանը գտնվում է Երևանի կենտրոնում, նախորդ հարյուրամյակի սկզբներում կառուցված շենքերից մեկում: Հաշվի առնելով Ստալինյան ժամանակաշրջանում վերջին անգամ վերանորոգված բնակարանի ձևը, նոր առաջարկում փորձ է արված պահպանել վերջինիս ոգին՝ համատեղելով արդի հարմարավետ կահույքի հետ: Բնակարանում ամբողջովին պահպանվել է կաղնու մանրահատակը և այն հատվածներում, որտեղ միջնորմներ են ապամոնտաժվել, նույնությամբ լրացվել է հատակի նկարվածքը: Ներկառուցվող կահույքն իրականացվել է կամ կաղնու մանրաթերթով՝ համատեղելով գոյություն ունեցող հատակի հետ, կամ ամբողջովին սպիտակ՝ համատեղելով պատերի հետ:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2019
Մակերեսը՝ 96,0քմ