Ճարտարապետություն

ԽԱՆՈՒԹ-ԹՈՆՐԱՏՈՒՆ

Խանութ-թոնրատունը գտնվում է Երևանի կենտրոնի մարդաշատ փողոցների խաչմերուկներից մեկում: Զբաղեցնելով չափազանց փոքր մակերես, պետք էր նախատեսել տեղ ինչպես խմոր պատրաստելու, հունցելու, թխելու, այնպես էլ վաճառքի ու ցուցադրման համար: Փորձ է արված տարածքը հնարավորինս ռացիոնալ օգտագործել. հիմնական արտադրանքը շարվում է ցուցափեղկերի ներսի հատվածներում գտնվող հարթակների վրա՝ զբաղեցնելով շեպույթների խորությունը: Դա նաև դինամիկ կերպար է հաղորդում էքստերիերին և գրավում է հաճախորդին:

Որպես թոնրատան սիմվոլ ընդունած է գրտնակը: Բարձր առաստաղը հնարավորություն ընձեռեց ամբողջ առաստաղով կախել գրտնակներ՝ չճնշելով տարածությունը: Վերջիններիս միջև, որոշակի երկրաչափական սկզբունք պահելով, դասավորված են նաև առաստաղի լուսատուները:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2017
Մակերեսը՝ 20,4 քմ
Պատվիրատու՝ Բրոկկոլի ՍՊԸ