Զանգերի կենտրոն «ՄՏՍ Հայաստան» գլխամասում
Զանգերի կենտրոնի տարածքը բաղկացած է հետևյալ շենքերից՝ հիմնական սրահը օպերատորների համար, մենեջերների աշխատասենյակ, հանգստի սենյակը համատեղված խոհանոցի հետ և երկու սանհանգույցներ
Հիմնական սրահը կազմում է 180,0քմ մակերես և նախատեսված է 60 աշխատատեղի համար։ Համեմատ ընդհանուր չափերի, այդ քանակի աշխատասեղան դասավորելը և, միևնույն ժամանակ, ազատ տեղաշարժման համար բավարար տարածք ապահովելը, գերխնդիրներից մեկն էր։ Մյուս, ոչ պակաս, կարևորագույն պայմանը ակուստիկ պահանջների պահպանումն էր։ Այդ երկու հիմնական կետերի բավարարման համար ընտրվեց սեղանների մշակման մոդուլային տիպը։ Սեղանները իրենց ուղղահայաց անհատական պահարաններով միմյանց միանում են և ստեղծում պարփակ տարածություն յուրաքանչյուր օպերատորի շուրջ։ Երեք կողմից, կահույքի պատերը երեսապատված են ակուստիկ պանելներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակերեսի համեմատ առաստաղի նիշը բավականին ցածր է, ամբողջ սրահի կահավորումն արվել է այնպես, որպեսզի կենտրոնական հատվածում մնա ազատ տարածություն։ Կենտրոնը ձևավորող սեղանների պահարանները երեսապատված են կաղնու նրբատախտակով, իսկ վերին գոտին հատկացված է բուսականությանը։ Բնական փայտն ու կանաչ գոտին կոտրում են սառը լարված աշխատանքային միջավայրը, հաղորդելով ջերմություն և գողտրիկություն ինտերյերին։
Առաստաղը հավաքված է ակուստիկ պանելներով, որոնց միջև անցնում են գծային LED լուսատուներ: Վերջիններս դասավորված են աշխատասեղանների լայնական ուղղություններով, որպեսզի չխանգարեն մոնիտորների գերլուսավորմանը։
Պատերի ազատ հատվածներում նույնպես, կախված են ակուստիկ պանելներ, լրացուցիչ ձայնակլանում ապահովելու նպատակով։
Ընդհանուր աշխատանքային տարածքը կազմակերպված է գույների մեղմ համադրմամբ՝ սպիտակ գույնի գերակշռումով։
Խոհանոցի և հանգստի սենյակի տարածքը, ի տարբերություն աշխատասրահի, լուծված է ավելի համարձակ գույներով։
Վայրը՝ ք․Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016-2017
Մակերեսը՝ 222,0 քմ
Պատվիրատու՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ