Մեր մասին

Մեր մասին

"Ուրբանյունիթ" ճարտարապետաշինարարական կազմակերպությունը, որը լիցենզավորված գործունեություն է իրականացնում ՀՀ-ում, հիմնադրվել է 2003թ-ին Օհանես և Թենի Փեթրոյանների կողմից:
Ընկերության գործունեությունը ծավալվում է երեք ոլորտներում.
1- Ճարտարապետություն
2- Շինարարություն
3- Հեղինակային հսկողություն
Միաժամանակ լինելով թե նախագծային, և թե շինարարական կազմակերպություն, առաջարկում է պատվիրատուին ամբողջական փաթեթ' սկսած հայեցակարգի մշակումից մինչև իրականացման վերջին դետալը' պատրաստի օբյեկտի բանալիների հանձնումով: Կազմակերպության առաքելությունն է կազմակերպել բարեկեցիկ միջավայր:
Ընկերությունում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, ում բազմամյա փորձը ապահովում է բարձրորակ արդյունք: Նախագծային արվեստանոցը հյուրընկալ ընդունում է երիտասարդ մասնագետներին և պրակտիկանտներին՝ սեփական փորձը կիսելու և երիտասարդ շունչը պահպանելու համար: Հայաստանում շուրջ տասնհինգ տարվա գործունեության ընթացքում "Ուրբանյունիթ" ՍՊԸ-ն շինարարության բնագավառում հասցրել է իրականացնել մի շարք հսկայածավալ աշխատանքներ՝ հասարակական կառույցների կառուցումից մինչև հասարակական բնակելի շինություններ:
Կազմակերպության նպատակն է պահպանելով իր բարի համբավը` շարժվել առաջ և անընդհատ զարգանալ: Թիմի բոլոր անդամները լինելով համախմբված և նվիրված իրենց գործին` ապահովում են կազմակերպության շարունակական աճը:

Մեր Թիմը

Օհանես Փեթրոյան

Հիմնադիր

Թենի Փեթրոյան

Հիմնադիր/Գործադիր տնօրեն

Ալեն Ասատուրյան

Փոխտնօրեն

Էդուարդ Աբրահամյան

Ֆինանսական բաժնի ղեկավար

Գոհար Իսախանյան

Ճարտարապետական բաժնի ղեկավար

Հասմիկ Մանգասարյան

Ադմինիստրատիվ բաժնի ղեկավար

Կարեն Հովանես

Գլխավոր ինժեներ

Արբի Տեր Սարգսյան

Շինարարական աշխատանքների համակարգող

Մեր գործընկերները