ՎՈՐԼԴ ՎԻԺՆ Հայաստան

Բանակցությունների սրահը բաղկացած է երկու մասից՝ մեծ հիմնական սրահից և ավելի փոքր, անմիջական քննարկումների համար սենյակից: Այդ երկու գոտիները միմյանցից բաժանված են թափանցիկ ապակու միջնորմով:

Հիմնական սրահի սեղանները մոբիլ են, ունեն ուղանկյուն ձև: Այն հնարավորություն է տալիս սենյակն օգտագործել ոչ միայն ժողովների համար, այլ նաև սեղանները դասավորել խմբերով և ընդունել որպես ազատ լսարան անհատական աշխատանքի համար:

Արհեստական լուսավորությունը կազմակերպված է կախովի եռաթև մոդուլային լուսատուներից, որոնք հավաքվելով կազմում են վեցանիստեր: Այդ նույն վեցանիստերի ձևն օգտագործվել է ժողովների փոքր սենյակում, պահարանի և նստարանների տեսքով:

Վայրը ՝ ք․Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվ ՝ 2016թ․
Մակերեսը ՝ 64,8 քմ
Պատվիրատու ՝ Վորլդ Վիժն Հայաստան

Բնակարան ՎԶ-17

Բնակարանը բաղկացած է բաց խոհանոցով ընդհանուր սենյակից, երկու ննջարանից իրենց սանհանգույցներով։ Ի սկզբանե, բնակարանի հատակագծային լուծումն այնպիսին էր, որ ընդհանուր սենյակի կենտրոնական հատվածում գոյություն ուներ ե/բ սյուն։ Դա իր անհարմարությունն էր ստեղծում տարածքի գոտևորման ժամանակ։ Ինտերյերի դիզայնը մշակելիս, այդ սյան շուրջ որոշվեց հավաքել հեռուստացույցի պատը և սյունը դարձնել ինտերյերի բաղկացուցիչ տարրը։ Դրան կից, ստորին հատվածում ձևավորված է պատվանդան, որը նախատեսված է քանդակի ցուցադրման համար։ Ետևի պատը երեսապատված է օնիքս բնական քարով:

Ընդհանրապես, ամբողջ բնակարանը ձևավորված է բնական նյութերի կիրառմամբ՝ նախապատվությունը տալով քարին։ Այսպես, ընդհանուր սենյակի հատակն ամբողջությամբ երեսապատված է մարմարի սալերով։ Խոհանոցում, ի հակակշիռ, բաց փղոսկրյա գույնի ներկված փայտին, օգտագործված են սև գրանիտ ու դեղին օնիքի բարակ գոտի։

Մեծ ննջարանի սանհանգույցը երեսապատված է սպիտակ մարմարի խոշոր սալերով, իսկ ցնցուղարանի պատը շեշտված է կապույտ օնիքսով, որն իր մեջ պարունակում է բնության հազարամյա շերտերը և առանձնանում է իր պսիխոդելիկ նկարվածքով։

Ննջարաններին, ավելի ջերմություն պարգևելու նպատակով, կիրառված են փայտի տեսակներ։ Հատակը հավաքված է ամերիկյան մուգ կաղնու տախտակներով։ Կահույքը պատրաստված է, ննջարաններից մեկում բնական կաղնու նրբատախտակով, մյուսում՝ վենգեի։ Առաստաղի լուսատուն, ինչպես նաև կահույքը, պատրաստված է էքսկլյուզիվ պատվերով, և ձևավորված է յուրաքանչյուր ննջարանի փայտի տեսակին համապատասխան։

Տան տերերը հայտնի են արվեստի աշխատանքների իրենց լայն հավաքածուով։ Հյուրասենյակում, բազմոցի ետևի պատը նախատեսված է գեղանկարչական աշխատանքների ցուցադրման համար։ Այդ նպատակով, նկարների ցուցադրման համար ամբողջ պատի երկարությամբ տրված են առաստաղի ռելսային լուսատուներ։ Նույն լուսատուի տիպից էլ տրված է միջանցքում, որտեղ նախատեսված են լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։

Վայրը՝ Հյուսիսային պողոտա, ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2016-2017

Մակերեսը՝ 187,0քմ

“ԱԼՖԱ ՖԱՐՄ” Դեղատուն

Դեղատան այս մասնաճյուղը գտնվում է Երևանի հետիոտնային  շարժման ամենաբանուկ տարածքում`Հյուսիսային պողոտայում, որը համարվում է բարձր դասի բրենդների փողոց։ Հաշվի առնելով գտնվելու վայրը և պատվիրատուի պահանջը՝ նոր շունչ հաղորդել դեղատների ցանցին, նորովի մոտեցում ցուցաբերվեց ընդհանուր տարածքին։

Վաճառքի գոտին պայմանականորեն բաժանված է երկու մասին։ Առաջին, մեծ գոտում ներկայացված են կոսմետիկայի բաժինը և երկրորդում՝ դեղատնային։ Առաջին սրահում հիմնական տեսականին ներկայացված է պատերին կից հատվածներում, իսկ ազատ տարածքում կղզյակների վրա։ Սրահի կենտրոնական հատվածում վաճառասեղանն է, որը վերևից պսակված է բրենդի լոգոն կրկնող լուսավորությամբ։ Արհեստական լուսավորությանը առանձնակի վերաբերմուք է հատկացված։ Հատուկ պայծառ լուսավորություն և չեզոք լույսի գույնն է ընտրվել, որպեսզի դրսից էլ այն հաճախորդին գրավվի։ Ինտերիերում օգտագործված են հիմնականում սպիտակ գույնը և կիսափայլուն մակերևույթը, որոնք էլ ավելի են անդրադարձնում և լուսավորում տարածքը։ Փոքր դետալներն ընդգծված են փիրուզագույնով։ Այն արտահայտում է բրենդի գույնը։

Եթե կոսմետիկայի բաժինը կիսակլոր և սահուն ձևերով է հարդարված, ապա դեղատան բաժինը պահված է ավելի հստակ, ուղղանկյուն ձևերով՝ նախապատվությունը տալով ֆունկցիային։

Վայրը՝ Հյուսիսային պողոտա, ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016
Մակերեսը՝ 84,7քմ
Պատվիրատու՝ Ալֆա Ֆարմ ԲԲԸ

Բնակարան ԳԱ-17

Այս բնակարանում ինտերյերը հավաքող և միջավայրը ձևավորող հիմնական տարրը՝ հատակն է։ Այն հարդարված է բնական, բաց կաղնու լայն տախտակներով և այնքան հարուստ տեսք ունի, որ կարծես ոչ մի այլ հնարք պետք չէ կիրառել բնակարանը ձևավորելու համար։ Սպիտակ պատերն ու “o” դռները, գրագետ արհեստական լուսավորությունը և որպես արտօբյեկտ հանդիսացող ապակյա նրբագեղ ճաշասեղանն ու կախովի լուսատուն, կազմակերպում են ընդհանուր սենյակի տարածքը։ Խոհանոցն առանձնանում է իր ավելի ասկետիկ տեսքով՝ մոխրագույնի գերակշռությամբ։

Մեծ ննջարանը կազմակերպված է ընդհանուր սենյակի հետ նույն նյութերի կիրառմամբ, սակայն տարածքը որպես ավելի փափկեցնող միջոց հանդիսանում է տեքստիլը և հիմնականում՝ վարագույրը, որը տարածվում է ամբողջ պատով։

Վայրը՝ Հյուսիսային պողոտա, ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2016-2017

Մակերեսը՝ 227,0քմ

ԽԱՆՈՒԹ-ԹՈՆՐԱՏՈՒՆ

Խանութ-թոնրատունը գտնվում է Երևանի կենտրոնի մարդաշատ փողոցների խաչմերուկներից մեկում: Զբաղեցնելով չափազանց փոքր մակերես, պետք էր նախատեսել տեղ ինչպես խմոր պատրաստելու, հունցելու, թխելու, այնպես էլ վաճառքի ու ցուցադրման համար: Փորձ է արված տարածքը հնարավորինս ռացիոնալ օգտագործել. հիմնական արտադրանքը շարվում է ցուցափեղկերի ներսի հատվածներում գտնվող հարթակների վրա՝ զբաղեցնելով շեպույթների խորությունը: Դա նաև դինամիկ կերպար է հաղորդում էքստերիերին և գրավում է հաճախորդին:

Որպես թոնրատան սիմվոլ ընդունած է գրտնակը: Բարձր առաստաղը հնարավորություն ընձեռեց ամբողջ առաստաղով կախել գրտնակներ՝ չճնշելով տարածությունը: Վերջիններիս միջև, որոշակի երկրաչափական սկզբունք պահելով, դասավորված են նաև առաստաղի լուսատուները:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2017
Մակերեսը՝ 20,4 քմ
Պատվիրատու՝ Բրոկկոլի ՍՊԸ

Զանգերի կենտրոն «ՄՏՍ Հայաստան» գլխամասում

Զանգերի կենտրոնի տարածքը բաղկացած է հետևյալ շենքերից՝ հիմնական սրահը օպերատորների համար, մենեջերների աշխատասենյակ, հանգստի սենյակը համատեղված խոհանոցի հետ և երկու սանհանգույցներ

Հիմնական սրահը կազմում է 180,0քմ մակերես և նախատեսված է 60 աշխատատեղի համար։ Համեմատ ընդհանուր չափերի, այդ քանակի աշխատասեղան դասավորելը և, միևնույն ժամանակ, ազատ տեղաշարժման համար բավարար տարածք ապահովելը, գերխնդիրներից մեկն էր։ Մյուս, ոչ պակաս, կարևորագույն պայմանը ակուստիկ պահանջների պահպանումն էր։ Այդ երկու հիմնական կետերի բավարարման համար ընտրվեց սեղանների մշակման մոդուլային տիպը։ Սեղանները իրենց ուղղահայաց անհատական պահարաններով միմյանց միանում են և ստեղծում պարփակ տարածություն յուրաքանչյուր օպերատորի շուրջ։ Երեք կողմից, կահույքի պատերը երեսապատված են ակուստիկ պանելներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակերեսի համեմատ առաստաղի նիշը բավականին ցածր է, ամբողջ սրահի կահավորումն արվել է այնպես, որպեսզի կենտրոնական հատվածում մնա ազատ տարածություն։ Կենտրոնը ձևավորող սեղանների պահարանները երեսապատված են կաղնու նրբատախտակով, իսկ վերին գոտին հատկացված է բուսականությանը։ Բնական փայտն ու կանաչ գոտին կոտրում են սառը լարված աշխատանքային միջավայրը, հաղորդելով ջերմություն և գողտրիկություն ինտերյերին։

Առաստաղը հավաքված է ակուստիկ պանելներով, որոնց միջև անցնում են գծային LED լուսատուներ: Վերջիններս դասավորված են աշխատասեղանների լայնական ուղղություններով, որպեսզի չխանգարեն մոնիտորների գերլուսավորմանը։

Պատերի ազատ հատվածներում նույնպես, կախված են ակուստիկ պանելներ, լրացուցիչ ձայնակլանում ապահովելու նպատակով։

Ընդհանուր աշխատանքային տարածքը կազմակերպված է գույների մեղմ համադրմամբ՝ սպիտակ գույնի գերակշռումով։

Խոհանոցի և հանգստի սենյակի տարածքը, ի տարբերություն աշխատասրահի, լուծված է ավելի համարձակ գույներով։

Վայրը՝ ք․Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016-2017
Մակերեսը՝ 222,0 քմ
Պատվիրատու՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ

Ուրբան Հաուս

Բազմաբնակարան շենքը գտնվում է “ԿԵՆՏՐՈՆ” համայնքում, “ԿԱՍԿԱԴ” բնակելի համալիրի ձախակողմյան հատվածում, N7620 հողամասի վրա, որի մակերեսն է 495 մ2։

Տարածքը ուղղված է հարավ-արևելք, դեպի Արարատ լեռը և Երևան քաղաքի համայնապատկերը։ Հողամասի ուղղվածությունը,եռանկյուն ձևը և չափերը թելադրում են  ծավալատարածական և հատակագծային  հորինվածքի  ձևերը։

Ծավալը իրենից ներկայացնում է երկու կիսագլանների համադրություն։ Չորսհարկանի է, ունի նկուղային հարկ,որը ծառայում է իբրև ավտոկայանատեղի։ Շենքի գլխավոր մուտք ուղեկցում է բացօթյա սյունաշարով միջանցքը: Այն ծառայում է նաև հանգստատեղի բնակիչների համար։ Կառույցի ճակատները երեսապատված են տրավետինե սալերով։

Ձեղնահարկում գտվող մեկ բնականարը ունի բացօթյա հարթակ։ Կառույցն ունի թեք տանիք և կազմակերպված է արտաքին ջրահեռացում։ Տարածքը բարեկարգված է կանաչապատ տարածքներով։

Վայրը՝ ք. Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016-2017
Մակերեսը՝ 495,0քմ

ՎՈՐԼԴ ՎԻԺՆ Հայաստան

Բանակցությունների սրահը բաղկացած է երկու մասից՝ մեծ հիմնական սրահից և ավելի փոքր, անմիջական քննարկումների համար սենյակից: Այդ երկու գոտիները միմյանցից բաժանված են թափանցիկ ապակու միջնորմով:

Հիմնական սրահի սեղանները մոբիլ են, ունեն ուղանկյուն ձև: Այն հնարավորություն է տալիս սենյակն օգտագործել ոչ միայն ժողովների համար, այլ նաև սեղանները դասավորել խմբերով և ընդունել որպես ազատ լսարան անհատական աշխատանքի համար (տե՛ս նկ. 1):