<<Բիբլոս Բանկ Արմենիա>> ՓԲԸ

Նախագծվել է Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղն, որը տեղակայված է եռահարկ շենքում։ Մասնաճյուղը նախագծվել է նոր բրենդային ոճով։ Գունային լուծումների մեջ գերիշխում է բրենդային մանուշակագույնը և դեղինը։ Կառույցի առաջին հարկը նախատեսված է հաճախորդների սպասարկման համար, երկրորդ և երրորդ հարկերում տեղակայված են գրասենյակներ։ Նկուղային հարկում տեղաբաշխված են տեխնիկական սենյակները և անվտանգության աշխատակցի սենյակը։

Ֆասադային աշխատանքներն իրականացվել են տրավերտին քարի սալերով։ Բաղրամյան պողոտային կից ճակատն առաջին հարկում ունի մեծ ապակեպատ բացվածքներ, իսկ մնացած հարկերի ճակատային մասն առանձնանում է ճաղավանդակով` մետաղական պաշտպանիչ ժալյուզիով։

 

<<Բիբլոս Բանկ Արմենիա>> Բաղրամյան մասնաճյուղ

Վայրը՝ ք․ Երևան, Բաղրամյան 84/1

Մակերեսը՝ 968,0քմ

Պատվիրատու՝ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

<<ՌԵՀԱՆ ԳԱՐԴԵՆ>> Ռեստորան

2020թ․ -ին կատարվել է Երևան քաղաքի կենտրոնում Ռեհան Գարդեն ռեստորանի շինարարական աշխատանքներ․ ներքին հարդարման, ֆասադային աշխատանքներ, ինչպես նաև բակի բարեկարգման աշխատանքներ, որի արդյունքում ստացվել է հարմարավետ լիբանանյան միջավայր ապահովող ռեստորան` իր մեծ բացօթյա նստատեղերով:

 

Վայրը՝  ք․ Երևան, Իսահակյան 46/1

Իրականացման տարեթիվը՝ 2020թ․

Մակերեսը՝ 422,0 քմ

Պատվիրատու՝ Ռեհան ՓԲԸ

ԲՆԱԿԱՐԱՆ TS-20

Ներկայացնում ենք Ծարավ Աղբյուրի 55/33 նորակառույց շենքում բնակարանի ինտերիերի ճարտարապետական նախագծումը և ներքին հարդարման աշխատանքները։

Պատվիրատուի ցանկությամբ ինտերիերը մշակվել է մինիմալիստական ոճով՝ առանց ավելորդ զարդարանքների և ճոխությունների, սակայն ճիշտ ընտրված բարձր որակի նյութերի շնորհիվ այս ինտերիերը դարձել է ջերմ, հարմարավետ ու արդի։

Հյուրասենյակի և ննջարանների հատակները ծածկված եմ փայտե մանրահատակով, իսկ նախամուտքի և խոհանոցի հատակները՝ կերամոգրանիտով։

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2020

Մակերեսը՝ 95,05 քմ

ԲՆԱԿԱՐԱՆ ES-20

Բնակարանը գտնվում է Օրբելի փողոցի վրա նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Ինտերիերը մշակվել է մոդեռն ոճով։ Բնակարանի հատակագծային լուծումը վերանայվել է և կազմակերպվել բաց տարածքների համատեղմամբ։ Հաշվի առնելով պատվիրատուի կենսակերպը և նախասիրությունները, շեշտադրումը եղել է պատերի ձայնամեկուսացման և հրակայունության վրա։ Բնակարանի գրեթե ամբողջ հատակը ծածկված է լամինատով, իսկ սպիտակ և լուսավոր բնակարանը կահավորվել է գունավոր կահույքով։

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2020

Մակերեսը՝ 98,0 քմ

ԲՆԱԿԱՐԱՆ IP-21

Ներկայացված բնակարանի ինտերիերը մշակվել է մոդեռն ոճով։

Բնակարանի հատակագծային լուծումը կազմակերպված է բաց տարածքների համատեղմամբ։ Հյուրասենյակը և ճաշասենյակը գտնվում են ընդհանուր տարածքում և բնակարանի նախամուտքից առանձնանում են փիրուզագույն պատով: Բնակարանի ամբողջ հատակը ծածկված է մանրահատակի տեսք ապահովող կերամիկական սալերով։

 

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2021

Մակերեսը՝ 56,5 քմ