«Կոկա-Կոլա այցելուների կենտրոն»

Կատարվել է <<Կոկա-Կոլա>> այցելուների կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներ։

Այս կենտրոնում այցելուներին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը, արտադրանքների պատրաստման գործընթացները և վայելել իրենց սիրելի ըմպելիքները։

Ընդունարանի, սրահի, սանհանգույցների և միջանցքի հատակները իրականացվել են բետոնե տեքստուրայով լցնովի էպօքսիդե նյութով։ Սրահի, ամֆիթատրոնի և թունելի հատակները իրականացվել են վինիլե ծածկույթով։ Ամֆիթատրոնի նստատեղերը իրականացվել են նրբատախտակներով։ Աստիճանավանդակը և բազրիքը կատարվել է մետաղյա դետալներով։

Նախագիծը կատարվել է <<Ստորակետ>> Ճարտարապետական Արվեստանոցի կողմից։

 

 

Վայրը՝  ք․ Երևան, Հայաստան

Պատվիրատու՝ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ

Իրականացման տարեթիվը՝ 2019

<<Բիբլոս Բանկ Արմենիա>> ՓԲԸ

Նախագծվել է Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղը, որը տեղակայված է նորակառույց երկհարկանի շենքում։ Այս մասնաճյուղը նախագծվել է նոր բրենդային ոճով։

Յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի առանձնանում է իր յուրովի գունային մոտեցմամբ։ Որպես ինտերյերը հավաքող էլեմենտ ծառայել է առաստաղը։ Բաց գոտիներում այն թողնված է իր բրուտալ տեսքով։ Հատակի ծածկույթն իրենով նույնպես հանդիսանում է ֆունկցիոնալ գոտիների բաժանարար։ Աշխատասենյակներում և  սպասասրահներում այն լուծված է փայտե ֆակտուրայով կերամոգրանիտի միջոցով։

Առաջին հարկի գունային լուծումների մեջ գերիշխում է բրենդային մանուշակագույնը, իսկ երկրորդ հարկում՝ դեղինը։ Հանգստի գոտիներում և աստիճանավանդակի հատվածում օգտագործված են փայտե նրբատախտակով երեսապատված ՄԴՖ տախտակներ։

Տարածքի ընդհանուր լուսավորության համար կիրառված են ռելսային լուսատուներ, իսկ մնացած գոտիներում՝ հատուկ կախովի լուսատուներ։

<<Բիբլոս Բանկ Արմենիա>> Աբովյան մասնաճյուղ

Վայրը՝ ք․ Երևան, Աբովյան 6

Մակերեսը՝ 500,0 քմ

Պատվիրատու՝ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

Book Café

2019թ ք․ Երևան, Բաղրամյան 3/1 հասցեում երկհարկանի կառույցի շինարարական աշխատանքներ․ ներքին հարդարման, ֆասադային աշխատանքներ, ինչպես նաև բակի բարեկարգման աշխատանքներ։ Արդյունքում ստացվել է հարմարավետ սրճարան-գրադարան՝ նոր ձևաչափով, որն իդեալական է գործնական հանդիպումների, ընթերցանության, հավաքույթների և այլնի համար:

1-ին հարկ՝ սրճարան և գրախանութ։

2-րդ հարկ ՝  սրճարան, գրադարան, աշխատանքային տարածք, միջոցառումների և հավաքույթների համար տարածք։

Բակ՝ բացօթյա սրճարան։

Նախագիծը կատարվել է “DZ Studio” –ի կողմից։

Վայրը՝  Բաղրամյան 3/1, ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2019

Մակերեսը՝ 115,0 քմ

Պատվիրատու՝ Գիրք ՍՊԸ

 

Շարժողական տնակներ

Ուրբանյունիթ ՍՊԸ-ն 2019թ-ին համագործակցելով Գերմանիայի Դաշնությունում գտնվող Պրոքսինգ ՈՒԳ ընկերության հետ կատարել է շարժողական տնակների նախագծային աշխատանքներ։ Արդյունքում նախագծվել է բաց տարածքների ձևավորման համար սենյակային մոդուլային համակարգ (QBICAL)` բաց գրասենյակներից մինչև արդյունաբերական սրահ։

Այն կարող է ծառայել որպես հանդիպումների սենյակ, կամ զանգերի կենտրոնի տնակ, անհատական գրասենյակ կամ խոհրդատվական տաղավար՝ կախված անհրաժեշտությունից։

3 հարկանի բնակելի շենք ՌՂ-14

2012-2014թթ ք․ Երևան, Այգեկցի փողոց, թիվ 47 հասցեում գտնվող բնակելի տան շինարարական աշխատանքներ․ երկաթբետոնե կարկաս, տանիք, աստիճանավանդակ, շրջապատ և ֆասադային աշխատանքների իրականցում։

Կառույցը երեք հարկանի բնակելի տուն է կիսանկուղային ավտոկանգառով և մանսարդային հարկերով։

 

Վայրը՝ Այգեկցի 47, ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2012-2014

Մակերեսը՝

հողամաս՝ 392,8 քմ,

կառույց՝ 246,6 քմ,

շինություն՝ 1304,2 քմ

Բնակարան PR-19

Բնակարանը գտնվում է Երևանի «Կասկադ» համալիրի հարակից տարածքում տեղակայված բազմաբնակարան շենքում: Հարավային ուղղությամբ բացվում է հրաշալի համայնապատկեր՝ Արարատ լեռը:

Հաշվի առնելով պատվիրատուի կենսակերպը և նախասիրությունները, առաջարկվել է բնակարանի ինտերիերը կազմակերպել հետևյալ դրույթներին համապատասխան.

  • բաց, լուսավոր տարածք;
  • արդի, հարմարավետ կահույք;
  • էթնիկ հայկական էլեմենտներ:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2019

Մակերեսը՝ 278,0քմ

Բնակարան AN-19

Բնակարանի հատակագծային լուծումը կազմակերպված է բաց տարածքների համատեղմամբ: Յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի շեշտված է դարչնագույն պատով: Ընդհանուր բնակարանում պահպանված է ավանդական ոճը և միայն խոհանոցում ավելի խիստ մոտեցում է ցուցաբերված՝  ընդհանուր պահարանների ճակատը թողնելով հարթ և միագույն մակերևույթ: Վերջինս դիտարկվում է որպես աշխատանքային գոտի, որտեղ առաջնայնությունը տրված է ֆունկցիոնալիզմին:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2019

Մակերեսը՝ 186,0քմ

 

ԲՆԱԿԱՐԱՆ AR-19

Բնակարանը գտնվում է Երևանի կենտրոնում, նախորդ հարյուրամյակի սկզբներում կառուցված շենքերից մեկում: Հաշվի առնելով Ստալինյան ժամանակաշրջանում վերջին անգամ վերանորոգված բնակարանի ձևը, նոր առաջարկում փորձ է արված պահպանել վերջինիս ոգին՝ համատեղելով արդի հարմարավետ կահույքի հետ: Բնակարանում ամբողջովին պահպանվել է կաղնու մանրահատակը և այն հատվածներում, որտեղ միջնորմներ են ապամոնտաժվել, նույնությամբ լրացվել է հատակի նկարվածքը: Ներկառուցվող կահույքն իրականացվել է կամ կաղնու մանրաթերթով՝ համատեղելով գոյություն ունեցող հատակի հետ, կամ ամբողջովին սպիտակ՝ համատեղելով պատերի հետ:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2019

Մակերեսը՝ 96,0քմ

ԲՆԱԿԱՐԱՆ AA-19

Ներկայացված բնակարանի ինտերիերը մշակվել է դասականի և որոշ հատվածներում պորտուգալական ոճի համատեղմամբ:

Բնակարանի մի մասում՝ ընդհանուր սենյակում և նախամուտքում հատակը հարդարված է եփված կաղնու տախտակներով, իսկ ննջարաններում՝ միևնույն ծառատեսակի բնական տեսքով: Նախամուտքում ներկայացված է «գորգածածկույթ»՝ հավաքված պորտուգալական կերամիկական սալերով: Խոհանոցն իրականացված է կանաչավուն և դեղնավուն երանգների մեջ, ավանդական ոճի կահույքով: Վերջինիս մի հատվածը դուրս է գալիս խոհանոցային տարածքից և մտնում ճաշասենյակի գոտի՝ «կապելով» այդ գոտիները միմյանց հետ:

Ննջարանները ներկայացված են Անգլիական ռոմանտիզմի ոճով, իսկ աշխատանքային գոտին՝ խիստ, կոնտրաստային գույների օգտագործմամբ և ավանդական մոտեցմամբ:

Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան

Իրականացման տարեթիվը՝ 2019

Մակերեսը՝ 148,8 քմ

(Eng) Nadjarian Center for Social Entrepreneurship

Competition project

Architecture design proposal

 

Technical Characteristics

Ground floor area: 340,0 sqm

First floor area: 378,0 sqm

Second floor area: 396,0 sqm

Third floor area: 248,0 sqm

Total area: 1362,0 sqm

Explanatory report

The main disadvantages of existing building:

  1. Decorated with false-classical and false-baroque architectural elements on the south-east and partly south-west elevations;
  2. Emphasized small element of the main entrance volume on the flat and long elevation surface;
  3. Architecturally unorganized space between AUA hostel building and the designed one.

The design concept is based on the following principles:

1. Incorporating of a new level without distructure of the environment shaped silouete;

2. Demolishing the false-classical architectural elements and designing in one style with south-west elevation;

3. Designing the new volume in contrast (glass surfaces and metallic structure) with formed environment and simultaneously keeping the harmony;

4. Placing the staircases and elevator outside of the existing building and having more useful space for the offices;

5. Keeping the same axis for the main and backyard entrances. Thereby directing the movement towards Light;

6. Incorporating the ethnic architectural elements in a modern way.